Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Երկրում տրամադրություն պիտի փոխենք, սկսել ենք քիչ ժպտալ» (Տեսանյութ)

Մարտ 14,2017 22:07

«Մենք գիտենք ոնց երկիրը փոխենք»,- Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տանը ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում հավաքվածներին այսօր դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ներկաներից մեկը վարչապետին հարցրեց`ՀՀԿ-ն ինչպե՞ս պետք է կյանքի կոչի իր իսկ հռչակած կարգախոսը`«Անվտանգություն եւ առաջընթաց»:

«Ուրեմն ամբողջ ծրագիրը պետք է պատմեմ»,- ասաց վարչապետը: Հարց տվողը թեթեւացրեց վարչապետի գործը: Նա խոսեց միայն ՀՀԿ-ի ծրագրի մշակութային մասից:

Ասաց, որ մենք խնդիր ունենք աշխարհում մեր մշակույթը ճանաչելի դարձնելու. «Ներքին համոզմունք ունենք, որ մեզ բոլորը պետք է ճանաչեն, ով չի ճանաչում`թերուս է: Կարեն Կարապետյանը համամիտ է`«Մերն ուրիշ ա», գտնում է, որ այդ գովազդն էլ լավ աշխատեց, բայց նաեւ կարծում է, որ այլ մշակույթների էլ պիտի թույլ տանք, որ մեր տարածքում ադապտացվեն: Նաեւ պիտի թույլ տանք, որ մեր երիտասարդները ժամանակակից լինեն: Դա բնավ չի նշանակում դավաճանել ազգային ավանդույթներին, ապականել ընտանիքը:

Մանրամասները`տեսանյությում

Վարչապետն հարց տվեցին նաեւ ներդրումների մասին: Ասաց`«բիզնեսին չպետք է խանգարեն, նաեւ`«պահանջվում է քրտնաջան աշխատանք»:

Հավաքվածներից մեկն էլ մտահոգված էր`մեր խելացի երիտասարդներն արտասահմանում ուսում են ստանում, մնում են դրսում եւ իրենց գիտելիքները ներդնում այլ երկրների զարգացման գործին, քանի որ լավ են վճարում: «Աշխատատեղեր պիտի ստեղծենք, բարձր աշխատավարձեր տանք, որ ընտրելու պահին այդ երիտասարդն ընտրի մերը»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Առհասարակ, Կարեն Կարապետյանն ասում է`երկրում տրամադրություն պիտի փոխենք, սկսել ենք քիչ ժպտալ: «Երբ մարդուն ներկայացնում են, ասում են`դրական ա: Ասում ենք`դե լավ է, ուրեմն տակը մի բա կա: Սա բերելու ա նրան, որ պառավելու ենք`պրծնենք»,-ասաց վարչապետը`հավելելով. «Կասեք`ձենը տաք տեղից ա գալիս: Բայց շփվում ենք, գիտենք»:

Այս ամենի համատեքստում Կարեն Կարապետյանը «փղի անեկդոտը» պատմեց: Ասաց. «Վաղը մամուլում կգրեն, արդեն երրորդ անգամ փղի անեկդոտը պատմեց, բայց երկրորդ անգամ եմ պատմում»: Անեկդոտն էլ սա է. «Մեկը փիղ է վաճառում, մեկ միլիոն դոլար: Մեկը գալիս է առնելու, ասում է`ինչի՞ մի միլիոն: Ասում է`համ անգլերեն ա խոսում, համ այգում կարտոշկան ա բեջարում: Առնում ա: Մի որոշ ժամանակ անց վաճառողն ու գնորդը հանդիպում են: Գնորդն ասում ա`ախպեր ջան փիղդ ոչ անգլերեն էր խոսում, ոչ գիտեր կարտոշկայի հետ ինչ անել… մի մարդ գտի մի 500 հազարով վաճառեմ: Նա էլ թե`ախպեր ջան, էդ տրամադրությամբ փիղ չես վաճառի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031