Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային, ինչպես նաեւ պատանեկան հավաքականները նախապատրաստվում են ապրիլի սկզբին Խորվաթիայում մեկնարկող Եվրոպայի մեծահասակների, իսկ Թաիլանդում՝ աշխարհի պատանեկան առաջնություններին:
Արդեն հայտնի են այն ծանրորդների անունները, որոնք մասնակցելու են այդ առաջնություններին:
Տղամարդկանց եւ կանանց հավաքականները Խորվաթիայի Սպլիտ քաղաք մեկնելու են այսպիսի կազմերով:
Տղամարդիկ. 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Գարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ Սարգիս Գասպարյան, +105 կգ՝ Ռուբեն Ալեքսանյան եւ Գոռ Մինասյան:
Կարդացեք նաև
Կանայք. 58 կգ՝ Իզաբելլա Յայլյան, 75 կգ՝ Սոնա Պողոսյան, 90 կգ՝ Տաթեւ Հակոբյան:
Երկու հավաքականներն էլ Խորվաթիա մեկնում են ապրիլի 2-ին:
Թաիլանդում Հայաստանը ներկայացված է լինելու միայն մինչեւ 17 տարեկան տղաներով. 56 կգ՝ Խաչիկ Հարությունյան, 62 կգ՝ Բաբկեն Բագրատյան, 69 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան եւ Արմեն Գրիգորյան, 77 կգ՝ Կարեն Մարգարյան եւ Տիգրան Ամիրյան, 94 կգ՝ Արսեն Դադայան եւ Յաշա Մինասյան:
Պատանիները ավագ մարզիչ Էդուարդ Կիզողյանի ղեկավարությամբ մրցավայր մեկնելու են ապրիլի 1-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ