«Հայկական վերածնունդ» կուսակցությունը Մալաթիա վարչական շրջանում շատ ակտիվ է, այստեղ ունենք մեր բանակը, մեր կայացած քաղաքական ուժը: Մարտունակ ենք, մրցունակ ենք, գիտենք՝ դժվար համայնք է, պայքարելու ենք ծայրահեղ խնդիրների, կուտակված հարցերը լուծելու համար, որովհետեւ համայնքն ունի բազմաթիվ խնդիրներ»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Նա կուսակցության ցուցակով առաջադրված է հենց այս վարչական շրջանում:
Տիկին Բիշարյանը պատմեց, որ քարոզարշավի շրջանակում շրջել են համայնքներով, խոսել բնակիչների հետ, որոնք բազմաթիվ անարդարությունների են բախվում, խնդիրներ են ունենում նաեւ գերատեսչությունների հետ. «Պատրաստ ենք լինել խողովակը, ինչը արել ենք ու անելու ենք, որ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը տեղ հասնի»:
Նա ասաց, որ շատ աշխատանք են արել այս տարիների ընթացքում, բայց ավելին են անելու, որովհետեւ. «Այլեւս չենք կարող ավելին չանել, որովհետեւ դատարկվում է Հայաստանը, գործազուրկ են մեր հայրենակիցները, աղքատ են 300.000-ից ավելի քաղաքացիներ, աղքատության մեջ են 400.000-ից ավելի թոշակառուներ»:
ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էլ ասաց, որ մշտապես պատկառելի քվեներ են հավաքել, այս ընտրություններին էլ են լուրջ ձայներ հավաքելու:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութում: