Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանը ծանոթացրեց «Ֆրանսիայի համին». (Ֆոտոշարք)

Մարտ 14,2017 21:15

Մարտի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն ընդունելություն էր կազմակերպվել, որի ընթացքում «Ֆրանսիայի համը» միջոցառմանը մասնակցող ռեստորանների շեֆ-խոհարարները ներկայացրեցին իրենց կողմից առաջարկվող ճաշատեսակներ:

Միջոցառումը մարտի 15-30-ն անցկացվող Ֆրանկոֆոնիայի 15-օրյակի համատեքստում էր:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն փաստեց, որ մի քանի տարի է, ինչ Ֆրանկոֆոնիան Հայաստանում դարձել է բարի ավանդույթ` ՀՀ իշխանությունների եւ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ:

Դեսպանը խոսեց ֆրանկոֆոնիական միջոցառումների շարքից:

Պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ դեսպանատանը կազմակերպված միջոցառումը առանձնահատուկ է նրանով, որ ֆրանսիական նրբահամ ուտեստների պատրաստմանը իրենց նպաստ են ունեցել Գյումրիի Տիրամայր Հայաստան կրթահամալիրի եւ ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնարանի սաները:

Հավելենք, որ մարտի 21-ին « Ֆրանսիայի համը» իր շուրջը կհավաքի 5 մայրցամաքների 2000 ավագ խոհարարների` Ֆրանսիական խոհանոցը նշելու համար: Երեւանը եւս միացել է միջոցառմանը, որին կմասնակցի 6 ռեստորան` առաջարկելով ֆրանսիական Ճաշատեսակներ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031