Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ձեզ սաղին գյուլլելու եմ». Տարեց կինը «սպառնաց» Արթուր Բաղդասարյանին ու Բիշարյանին. (Տեսանյութ)

Մարտ 14,2017 19:12

«Հայկական վերածնունդ» կուսակցության քարոզարշավն այսօր անցավ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում: Երբ Արթուր Բաղդասարյանն ավարտեց իր ելույթը, անմիջապես հեռացավ նախընտրական շտաբ, բայց կես ճանապարհից վերադարձավ մի տարեց կնոջ կանչից:

«Վույ, ես քո խելքին մեռնեմ, էսքան պատգամավորներ կան, մեկը քո ուղեղը չունի: Էս Հեղինե Բիշարյանին մենակ խորհրդարանում եմ տեսել, չեմ կարա կտրվեմ նրա ձայնից, նրա ամեն ինչից, նա պետք է խորհրդարանի նախագահ լինի»,- դիմելով ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին՝ ասաց տարեց կինը:

Նա նաեւ սպառնաց ՀՎԿ-ականներին. «Եթե դուք տեղ չգրավեք, ես ձեզ սաղին գյուլլելու եմ: Հեղինեն որ խոսում է, ես գործս թողած, լսում եմ նրա խոսքերը, որովհետեւ խորհրդարանի տղամարդ կինն է, Արթուր Բաղդասարյանի ուղեղը ոչ մեկ չունի: Ինձ փող պետք չի, Հեղինե Բիշարյան ես քեզ գյուլլելու եմ, եթե դու չնստես խորհրդարանի նախագահ, իմ ձեռից չես պրծնի»:

«Հաղթելու եմ»,-վստահեցրեց տիկին Բիշարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031