Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե Լեւոն Երանոսյանի եղբայրը պատժվեր՝ Ջրառատի դեպքը չէր լինի». Գորիսում ՕՐՕ-ն խոսեց Ջրառատի կրակոցներից

Մարտ 14,2017 18:18

Գորիսում այս պահին ՕՐՕ դաշինքի անդամները քարոզարշավ են իրականացնում: Արմեն Մարտիրոսյանը գորիսցիների հետ հանդիպմանը անդրադարձավ Ջրառատի կրակոցներին:

Նա ասաց. «Այսօր տհաճ շարունակություն է ունեցել Ջրառատի դեպքը եւ հրազենային վիրավոր կա արդեն մեր համակիրների շրջանում, բայց մենք չենք հրաժարվելու մեր պայքարից: Իշխանությունների ցանկացածը չենք անելու՝ հրաժարվելու մեր պայքարից, որովհետեւ մենք մեր մոտեցումները պետք է անպայման հասցնենք ամբողջ Հայաստանին»:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ոստիկանությունը պետք է ծառայի բացառապես օրենքին եւ ժողովրդին. «Այն, ինչ տեղի է ունեցել Ջրառատում, որոշ ոստիկանների անպատժելիության հետեւանք է: Խստիվ դատապարտում ենք դա եւ պահանջում ենք օրինականության վերականգնում: Ըստ էության, իշխանությունները այլեւս, կարելի է ասել, տապալել են նորմալ ընտրություններ անցկացնելու իրենց վրա դրված օրինական պարտականությունը եւ միջազգային գործընկերների կողմից իրենց վրա դրված պարտականությունը: Եթե երկու օր առաջ Լեւոն Երանոսյանի եղբայրը, որը հասարակությունից գաղտնի վերականգնվել էր ծառայության մեջ, պատժվեր՝ անօրինական զենք կրելու, մարդկանց տան վրա հարձակվելու համար, այսօր այդ դեպքը չէր լինելու:

Ոստիկանությունը չպետք է երբեւիցե լինի պատժիչ օղակ՝ հասարակության վրա: Այդ հասարակությունն է, որ իր հարկերից նրանց աշխատավարձ է տալիս: Ոստիկանության դերը պետք է լինի հանցագործության դեմ պայքարը, ոչ թե անօրինական իշխանությունների պաշտպանությունը ստանձնելը»:

Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ իրենք վերականգնելու են ՀՀ-ում արդարությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031