Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավ ենք ապրում այն հաշմանդամ ազատամարտիկի համար, որ Մալաթիայի շուկայի մոտ գուլպա է վաճառում». ՕՐՕ-ն՝ Գորիսում

Մարտ 14,2017 18:30

ՕՐՕ դաշինքի կողմից Գորիսում ռեյտինգային համակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Մատվեյ Ղազարյանն այսօր Գորիսում դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց, որ մեծ ցավ են ապրում գյուղերի դատարկման համար, ցավ են ապրում, երբ զավակները ծնողներից հեռու են, ընտանիքներ են կործանվում, ցավ են ապրում, երբ հայ տատիկն ու պապիկը իրենց թոռների հետ չեն խաղում, որովհետեւ նրանք օտարության մեջ են.

«Ցավ ենք ապրում այն հաշմանդամ ազատամարտիկի համար, որ Մալաթիայի շուկայի մոտ գուլպա է վաճառում եւ արցունքն աչքերին ձմռան ցրտին խնդրում է՝ գոնե մեկը գնեք, գոնե մեկը՝ գուցե օրվա հացի վաստակն ունենալու համար: Ցավերը շատ են: Երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար այսօր բոլոր կուսակցությունները իրենց ծրագրերն են առաջարկում: Մեր դաշինքի առաջնորդները նրա համար են այստեղ, որ իրենց ծրագիրը ներկայացնեն ու ճիշտ ընտրություն կարողանանք անել»:

Նա ասաց, որ Սեյրան Օհանյանին ճանաչում է մանկուց, գիտի նրա ազնվության եւ արդարության մասին, գիտի, որ ինքը երբեք հացը չի կտրի, եթե իմանա, որ կողքինը սոված է լինելու, հայրենիքի զինվոր է: Նա ասաց, որ հավատում է այս դաշինքին , հավատում է, որ այս դաշինքը կապահովի մարդկանց համար արժանապատիվ ապագա:

Վարդան Օսկանյանն էլ իր ելույթում ասաց, որ իրենք եղել են իշխանության մաս եւ դա իրենց ուժեղ կողմն է, չնայած տարբեր մարդիկ դա շահարկում են. «Իշխանություններն այնքան են վարկաբեկված, որ իշխանության մեջ լինելը ներկայացնում են որպես վարկաբեկում, բայց մեր պարագայում այդպես չէ»:

Նա ասաց, որ մի քանի հանգամանքից ելնելով՝ մարդիկ պետք է իրենց տարբերակեն մյուսներից: Առաջինը հաշվի առնեն այն, որ երբեք իրենք չեն չարաշահել իրենց պաշտոնը անձնական նպատակների համար: Երկրորդը՝ ինչ-որ պահի չեն փորձել կառչած մնալ աթոռից: Օսկանյանն ընդգծեց, որ իրենց երեքին էլ տարբեր ժամանակներում խնդրել են մնալ, պաշտոններ են առաջարկել, բայց չեն մնացել: Երրորդը՝ իրենք երեքն էլ իրենց ոլորտներում ձեռքբերումներ են ունեցել, երկրին օգուտ են տվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031