Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցում վերցված նմուշներում հայտնաբերվել է «ոսկեգույն ստաֆիլակոկ». դպրոցի ճաշարանի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է

Մարտ 14,2017 18:05

Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի սաների թունավորման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել երեխաների հիվանդության պատճառների վերաբերյալ։

Վարույթն իրականացնող մարմինն այսօր «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Լոռու մասնաճյուղից ստացել է լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց՝ հոսպիտալացված 4 երեխայի փսխման մասսայից, շրջակա միջավայրից վերցված 20 լվացուկներից 2-ում՝ ճաշի ափսե, աթոռի թիկնակ, անջատվել է «ոսկեգույն ստաֆիլակոկ», որը կարող էր հավանական պատճառ հանդիսանալ:

Վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ գյուղի դպրոցի ճաշարանի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական քննության տվյալներով՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի պատասխանատու անձինք 2017թ. մարտի 2-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հիշյալ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին սահմանված ճաշացանկով մատակարարել են հաց և բրնձով ապուր, ինչից հետո մի քանի աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք ժամեր անց՝ ժամը 18:10-ից ժամը 18:35-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և ձեռնարկվում անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031