Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրառատում ՕՐՕ-ի համակիրի վրա կրակող կասկածյալը ոստիկանությունում է (Տեսանյութ)

Մարտ 14,2017 17:39

Այսօր Ջրառատում տեղի ունեցած միջադեպիվերաբերյալ Aravot.am-ը ոստիկանությունից հետաքրքրվեց՝ դեպքի մասնակիցները, մասնավորապես հրազեն օգտագործման մեջ կասկածվողն արդյոք ոստիկանություն է բերման ենթարկվել: Մեր այս հարցին ի պատասխան՝ ոստիկանությունից տեղեկացրեցին, որ այժմ ոստիկանությունում է գտնվում Ջրառատի բնակիչ 1982 թվականին ծնված Տ. Սարգսյանը, որն էլ կասկածվում է համագյուղացու դեմ հրազեն օգտագործելու մեջ, հանգամանքները պարզվում են:

Հիշեցնենք, որ այսօր Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում միջադեպ է արձանագրվել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի (լուսանկարում) եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի կողմնակիցների եւ Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան դաշինքի համակիրների միջեւ: Արդյունքում 3 վիրավորներ  տեղափոխվել են հիվանդանոց. Մեկը՝ հրազենային, մյուսը՝ դանակահարումով, 3-րդը՝ ձեռքի կոտրվածքով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացնում է «Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Նախնական տվյալներով՝ ժամը 13։30-14-ի սահմաններում Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։

Միջադեպի հետեւանքով՝ երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ըստ բժշկական նախնական հետազոտության արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի շրջանում, երրորդը՝ ձախ ձեռքի կոտրված։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով։

Ստեղծվել է քննչական խումբ եւ այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ փորձագետների հետ միասին, իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու համար, քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031