Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյանն արձագանքում է «Կոնգրես-ՀԺԿ»-ի կրթական առաջարկներին (Տեսանյութ)

Մարտ 14,2017 17:27

«Հանրակրթության բնագավառում արդեն իսկ կիրառվում է «ըստ աշակերտի» ֆինանսավորման սկզբունքը: Յուրաքանչյուր ծնող էլ ինքը կարող է ընտրել՝ ո՞ր դպրոց տանել երեխային»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրի կրթական  բաղադրիչին (մանրամասն՝ լուսանկարում)՝  ասաց ՀՅԴ պատգամավորի թեկնածու, Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրով առաջարկվում է ֆինանսավորել ոչ թե դպրոցները, այլ աշակերտներին, որոնք էլ պետք է իրենք ընտրեն իրենց կրթօջախը: «Բուհերի դեպքում էլ փորձելու ենք արմատապես փոխել պետպատվեր հասկացությունը»,-ասաց Լեւոն Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է «Կոնգրես-ՀԺԿ»-ի ծրագրային մեկ այլ կետին, ըստ որի՝ պետք է սահմանել բարձրագույն կրթության ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ-ի մեկ տոկոսի չափով, Լեւոն Մկրտչյանի խոսքով. «Դա քննարկման խնդիր է, քանի որ պետք է հաշվի առնել բյուջեի հնարավորությունները»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031