Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսներից լավ, թուրքերին ճանաչող չկա». Սարգիս Հացպանյան

Մարտ 14,2017 16:42

«Տեսակետ» մամուլի ակումբում մարտի 14-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Սարգիս Հացպանյանը խոսեց Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների, այլ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների և Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի մասին:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը նշեց, որ ասվում է, թե քրդական ազատագրական ռահվիրաներից մեկին հանձնել են Թուրքիային և ըստ նրա, հանրաքվեից օրեր առաջ հայտնելու են, որ թուրքերին հաջողվել է քրդական ազատագրական առաջնորդին ձերբակալել: Նրա ձեւակերպմամբ, այս հայտարարությունը, անկասկած կօգնի քվեներ հավաքել: «Ռուսաստանը կոշտ դիրքորոշում ունի Թուրքիայի հանդեպ»,- այս կարծիքին է Սարգիս Հացպանյանը: Ու չնայած դրան, նա նշում է, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, թուրքամետ քաղաքականություն է վարում ու եթե այդ հարաբերություններն էլ ավելի ջերմանան՝ կորցնողը միայն մենք կլինենք: Փորձագետի տեսանկյունից՝ նույնիսկ Արցախին սպառնացող վտանգը գալիս է հենց Մոսկվայից:

Իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին խոսելիս Հացպանյանը նշեց, որ Թուրքիան փոքր Ամերիկա է և որ Թուրքիան քանդված պետություն կլինի, եթե այնտեղից հանենք Ամերիկայի ներկայությունը:

Հացպանյանը նշեց նաև, որ այս մի քանի օրվա ընթացքում սպասվում են նաև վկայակոչումներ Հրանտ Դինքի սպանության մասին: Թուրքիան այս տարի ուզում է ավարտել այդ դատավարությունը:

Անդրադառնալով Պոլսի Հայոց պատրիարքարանին, որը 9 տարի է արդեն առանց պատրիարքի է, Հացպանյանը նշեց, որ վաղը կկայանա տեղապահի ընտրություն և տեղապահը ժամանակավոր կզբաղեցնի պատրիարքի պաշտոնը մինչ նոր պատրիարք ընտրելը: Նրա համոզմամբ, տեղապահ կընտրվի Գարեգին սրբազան Բեկչյանը, քանի որ մյուս թեկնածուն` Արամ Աթեշյանը վատ հեղինակություն է վայելում հայկական համայնքում: Նա հավաստեց, որ 30 հոգևորականներից, ովքեր պետք է ընտրեն, 12-ին ինքն անձամբ է ճանաչում և նրանք, անկասկած, Գարեգինի կողմնակիցներն են:

Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031