Մարտի 14-ին «Ելք» դաշինքի քաղաքական թիմի անդամները` Նիկոլ Փաշինյանի հետ միասին հանդիպումներ ունեցան Կենտրոն համայնքում: Բակերից մեկում մի կին նախատեց Փաշինյանին՝ իշխանություններին եւ ՀՀԿ-ին գովելու համար:
«Բայց մենք ՀՀԿ-ից չենք, մենք «Ելք» դաշինքից ենք»,- տարակուսեց Նիկոլ Փաշինյանը:
«Հա՞, ինչ լավ ա, իսկ Նիկոլը ձեր մեջ կա՞»,-Նիկոլ Փաշինյանին հարցրեց նրան չճանաչած տիկինը: Պատասխանը հարուցեց ներկաների ժպիտը:
Մեկ այլ կին էլ, ստանալով «Ելքի» նախընտրական ծրագրի սեղմագիրը՝ Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի նկարներով, ասաց, որ հույս չունի, թե ինչ-որ բան կփոխվի:
Կարդացեք նաև
«50 %-ով ձեզանից է կախված ու 50 %-ով մեզանից, որ երկրում ինչ-որ բան փոխվի,-ասաց Փաշինյանը:
«Չէ, 30 մեզանից, 70 ձեզանից»,-սակարկեց ընտրողը: «Թող 20/80 լինի»,- զիջեց «Ելք» դաշինքի լիդերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ