Կենտրոն համայնքի բակերից մեկում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ երկու կին լրագրողներին ասացին, որ «Ելքին» են ընտրելու, իսկ ՀՀԿ-ից հիասթափված են: Նրանցից մեկը դժգոհեց, որ տհաճ պատմությունների մեջ են ընկել, ահաբեկվել, որոնց պարագլուխները ՀՀԿ-ականներ են: Կնոջ ասելով, թեեւ մամուլը բազմիցս անդրադարձել է իրենց խնդրին, սակայն գործը փակվել է: Մինչ կանանցից մեկը նեղսրտած պատմում էր, մյուսը նախատում էր. «Աղչի սուս, գիշերը կգան կսպանեն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ