«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանն այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում մի պահ ընդհատեց ընտրարշավը՝ տեսնելով Անդրանիկի փողոցի սկզբնամասում՝ կոտրված աղբարկղերից դուրս թափված աղբի կույտերը: Նա զանգեց «Սանիտեք» ընկերության աշխատակիցներից մեկին: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանն ասաց, որ այսօր առավոտյան մեկ անգամ էլ է նույն հարցով զանգել «Սանիտեք»: Պատասխանել են, որ կես ժամում աղբի խնդիրը լուծված կլինի:
«Արտյոմն այսօր հաճույքով արձագանքեց իմ ահազանգին, ասաց, որ իր հեռախոսահամարը գրանցեմ եւ նման խնդիր տեսնելուց զանգեմ: Ես էլ հանգիստ չեմ տալու նրան,.,»,-կեսկատակով ասաց Անահիտ Բախշյանը:
Կարդացեք նաև
Ապա Արտյոմի հետ կապ հաստատելուց հետո մեզ հայտնեց, որ «Սանիտեք»-ի աշխատակիցն այս դեպքում էլ է ասել՝ «եղավ…»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ