Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ նորից միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում: Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի կողմնակիցները նորից միջադեպ են ունեցել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների հետ: ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ միջադեպի արդյունքում տուժած դաշինքի համակիրները վիրավորվել են եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Aravot.am-ի տեղեկություններով՝ այս պահին «Էրեբունի» հիվանդանոցում են գտնվում միջադեպից տուժած 3 վիրավորներ, մեկը՝ հրազենային վիրավորումով, մյուսները՝ բութ հարվածի եւ դանակահարության վնասվածքներով:
Այլ մանրամասներն՝ առաջիկայում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ