«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն այսօր հերթական ընտրարշավն իրականացրեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ քարոզչական թերթիկներ բաժանելով անցորդներին:
Որոշ քաղաքացիներ Անահիտ Բախշյանին գրկում էին, սեղմում ձեռքը՝ ասելով՝ «Ձեր ցավը տանեմ, մենք գիտենք՝ Դուք ով եք…»: «Նա ժողովրդի կողմից է խոսում՝ լինի ընտրությունների ժամանակ, թե առանց ընտրությունների: Ես նրան շնորհակալ եմ դրա համար»,-ասաց մի պապիկ:
Անահիտ Բախշյանը մի զինվորի մոտեցավ, հետաքրքրվեց, թե որտեղ է ծառայում, ապա ասաց՝ «լավ մնացեք»:
Կարդացեք նաև
Խանութի աշխատող կինն էլ նրան ասաց, թե տիկին Բախշյանին լավ են ճանաչում ու նա գովազդի կարիք չունի: Տղամարդկանցից մեկն էլ, թե՝ «իմ կուսակցությունն Աստված է…»:
Անցորդ մի կին ողջագուրվեց Անահիտ Բախշյանի հետ՝ ասելով, որ շատ է սիրում նրան. «Ես գիտեմ, որ դուք ծառայում եք մեզ»: Պատգամավորի թեկնածուն էլ իր հերթին խոստացավ շարունակել ծառայել ժողովրդին:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ