Լրահոս
Օրվա լրահոսը

Թալէաթի հրահանգը Հալէպի նահանգապետարանին. տեղահանուած հայերը պէտք է մնան աքսորավայրերու մէջ

Մարտ 14,2017 15:44

Akunq.net-ը գիտական շրջանառութեան մէջ կը դնէ Հայոց ցեղասպանութեան ժամանակ Օսմանեան կայսրութեան ներքին գործոց նախարար Թալէաթ փաշայի` 1916-ի Յուլիս 15-ին Հալէպի նահանգապետարան յղած հեռագիրին պատճէնը եւ ատոր հայերէն թարգմանութիւնը:

Հեռագիրին մէջ կը հրահանգուի բոլոր հայերը` կիները ներառեալ, պահել աքսորավայրերու մէջ եւ ոչ մէկ արտօնագիր չտալ, որով հնարաւոր ըլլայ անոնց` այլ վայրեր տեղափոխուիլը: Հրահանգը կը վերաբերի նոյնիսկ իսլամ ընտանիքներու մէջ ապրող հայերուն:

Արեւմտահայոց հարցերու ուսումնասիրութեան կեդրոնը իր երախտագիտութիւնը կը յայտնէ սոյն փաստաթուղթը օսմանեան արխիւէն գտած, թարգմանած եւ կեդրոնին տրամադրած ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գէորգ Յակոբեանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031