Շենքերից մեկի բակում «Ելք» դաշինքի անդամները հանդիպեցին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին: Նիկոլ Փաշինյանը կատակեց՝ եկել ենք մեր սոցիոլոգիական արդյունքները մի քիչ լավացնենք:
Մարտի 14-ին «Դինամո» մարզադաշտի մոտից մեկնարկեց «Ելք» դաշինքի քարոզարշավը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մտնում էր բոլոր բակերը, բարձրանում ավտոտնակների կտուրներին եւ այնտեղից իր խոսքը հասցնում հնարավոր ընտրողներին:
Նիկոլ Փաշինյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՀՀԿ-ի քարոզարշավի հիմքում կոռուպցիոն փողեր են, վատնված վարկային միջոցներ եւ եթե ընտրակաշառք է բաժանվում, ապա դրանք ժողովրդից թալանված միջոցներն են, որոնք բաժանվում են իբրեւ ընտրակաշառք:
Կարդացեք նաև
Նա թվարկեց ՀՀԿ-ական բոլոր այն պատգամավորների անունները, որոնք, Փաշինյանի ձեւակերպմամբ՝ լռության ուխտավորներ են եւ աշխատավարձ են ստացել լռելու համար:
«Ազգային ժողովի պատգամավորի 5 տարվա աշխատավարձը 30-35 միլիոն դրամ է կազմում: Դե պատկերացրեք՝ եթե մարդիկ 5 մլն դրամ են ծախսում, որպեսզի գան ԱԺ, ուրեմն ուզում են գալ, որ թալանի հնարավորություն ունենան»,- նշեց «Ելքի» առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ Կենտրոն համայնքում առաջադրվել է կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, իսկ Կենտրոնում շտաբի պետը հենց Գագիկ Բեգլարյանն է: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ովքեր կոչ կանեն ընտրել ՀՀԿ-ականներին, ուրեմն թող տանեն ու ցույց տան Հյուսիս-հարավ մայրուղին, որը «լենտոչկայով» բացվել է, սակայն այժմ քարուքանդ վիճակում է:
Շենքերից մեկի բակում «Ելք» դաշինքի անդամները հանդիպեցին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին: Նիկոլ Փաշինյանը կատակեց՝ եկել ենք մեր սոցիոլոգիական արդյունքները մի քիչ լավացնենք: Ադիբեկյանն էլ ասաց, որ այս պահի դրությամբ «Ելքը» 3-4-րդ հորիզոնականում է:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ընտրել իրենց՝ քվեաթերթիկում 1-ին համարին եւ ասաց, որ ստեղծված իրավիճակից ելք կա: Նա նաեւ հավելեց, որ հուսահատության ճգնաժամը Հայաստանում հարուցել է Հանրապետական կուսակցությունը, որին դա ձեռնտու է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ