Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ հաղորդումների` ոստիկանները խոշտանգում են կատարել և անցել իրենց լիազորությունները

Մարտ 14,2017 15:23

Քաղաքացիներ Մնացական Դ.-ի, Կարինե Մ.-ի և Յուրի Շ.-ի հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում երեք քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ:

Այսպես, Աշտարակ քաղաքի բնակիչ, խուլիգանության մեջ կասկածվող Մնացական Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 04.08.2016թ.-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի վայրից ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել Աշտարակի բաժին, որի խցերից մեկում երկու ոստիկան խոշտանգել են իրեն` հարվածելով մարմնի տարբեր մասերին և ստիպելով տեղեկություններ հայտնել դանակահարություն կատարողի վերաբերյալ:
Աբովյան քաղաքի բնակիչ Կարինե Մ.-ն ևս հաղորդում է տվել ոստիկանի կողմից ծեծի ենթարկվելու դեպքի վերաբերյալ. մասնավորապես, հայտնել է, որ հարևանի հետ տեղի ունեցած վիճաբանության պատճառով ահազանգով տվյալ հասցե ժամանած ոստիկանության Կոտայքի բաժնի տեսուչն իրեն ծեծելով և հայհոյանքներ տալով բերման է ենթարկել բաժին, ապա տեղափոխել տեղի խցերից մեկը, որտեղ շարունակել է ծեծել իրեն:

Հատուկ քննչական ծառայությունում ստացված մեկ այլ հաղորդման համաձայն` Երևանի բնակիչ Յուրի Շ.-ն իրեն պատկանող որսորդական հրացանն օգտագործելու թույլտվություն ստանալու հետ կապված հարցերի շուրջ վիճաբանության է բռնվել ոստիկանության Արարատի մարզային վարչության Վեդիի բաժնի աշխատակցի հետ: Ըստ հաղորդման` վիճաբանության ընթացքում հիշյալ ոստիկանը բռնություն է գործադրել Յուրի Շ.-ի նկատմամբ` բռունցքներով հարվածել է դեմքին ու կրծքավանդակին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու, ինչպես նաև բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031