votearf2017.am. Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության թեկնածու Բագրատ Եսայանը կարծում է, որ պետք է ընտրություն կատարվի քաղաքական ուժերի միջեւ: Այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը Բագրատ Եսայանը նշեց, որ չպետք է թույլ տալ այնպիսի իրավիճակներ, որոնք կան ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցություններում:
«Երբ ընտրություն է կատարվում կուսակցությունների միջեւ, չպետք է թույլ տալ, որ կրկնվի եւս մեկ անգամ քաղաքականությունից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հեռացումը, չկրկնվի իրավիճակ, ինչպիսին ՀԱԿ-ում է, երբ 7 պատգամավորից ՀԱԿ-ական են մնացել ընդամենը երկուսը: Չպետք է լինի այնպիսի իրավիճակ, երբ «Ժառանգությունից» անդամ չի մնացել, իրականում այդպիսի կուսակցություն չկա: Դրա համար ենք ասում՝ պետք է ընտրությունը կատարվի քաղաքական թիմերի միջեւ, ժողովուրդը պետք է հասկանա՝ պահանջի»,-ասաց նա: