Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրամփը թոշակառու չէ՞, ի՞նչ անենք, բայց ուղեղն աշխատում է». Կոմկուսի պատգամավորի թեկնածու

Մարտ 14,2017 14:48

Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Ռուբեն Բալաբանյանը խոստանում է անկախ ու անաչառ դատարաններ, եթե կոմկուսը խորհրդարան անցնի:

«Դատարանների աշխատանքի բարելավում, դատավորի անկախության ամրապնդման ուղղությամբ օրենքների ընդունում, այսօր օրենսդրության մեջ այնպիսի բացեր կան, որոնք քաղաքացիների դժգոհության առիթ են դառնում»,- «Հայելի» ակումբում ասաց պարոն Բալաբանյանը:

Ըստ նրա, հիմա չկան հստակ ժամկետներ օրենքով կարգավորվող մի շարք խնդիրների համար՝ օրինակ երեխայի ալիմենտի ժամկետ չկա, որը կար կոմունիստների ժամանակ:

Հարցին՝ ինչքանո՞վ են արդիական հիմա կոմունիստների գաղափարները, պատգամավորի թեկնածուն պատասխանեց. «Այն գաղափարները, որոնք առաջ ենք քաշում, այդ գաղափարները հաջողությամբ կիրառվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, մենք հրաժարվեցինք այդ գաղափարներից, իսկ դրանք միշտ արդիական ու կիրառելի են, չկա արգելք դրանց կիրառման համար»:

Ինչպե՞ս եք փրկելու մեր տնտեսությունը հարցին, պարոն Բալաբանյանը պատասխանեց. «Խնդիրը հարկային պարտավորություններից խուսափելն է, ստվերային տնտեսություն ունենք, հարկ չեն վճարում, իրենց աշխատանքի լուման չեն դնում պետբյուջե, օրենքներ են պետք»:

Պատգամավորի թեկնածու Իրինա Հովակիմյանն էլ սկսեց իր կենսագրությունը պատմել, ասաց՝ կոմունիստական ոգով է դաստիարակվել. «Մինչեւ օրս հավատարիմ եմ այդ գաղափարներին, որոնք մարդասիրական գաղափարներ են՝ սեր, հարգանք, օգնություն»:

Մեր հարցին՝ ինչու են իրենց ցուցակում գերակշռում թոշակառուները, տիկին Հովակիմյանը զարմացավ. «Միայն թոշակառուներ չեն, Թրամփը որ դարձավ ԱՄՆ նախագահ այդ տարիքում, հիմա ԱԺ մտնելը այդ տարիքի մարդկանց համար ի՞նչ խնդիր է, բոլորն էլ գիտեն աշխատել, օգնել մյուսներին, մեծ դժվարություն չէ, մենք սերունդ պետք է դաստիարակենք, մեր պահանջներն արդարամիտ են, ներկայիս երիտասարդությանը կարող ենք հավատացնել, մեր շարքերն ընդգրկել… ձեր կարծիքով Թրամփը թոշակառու չէ՞, ի՞նչ անենք, բայց ուղեղն աշխատում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031