Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը Եղեգնաձորում խոստանում է, որ անընդհատ վստահության հանրաքվե է անելու, ժողովուրդը չուզեց՝ դուրս կգան

Մարտ 14,2017 14:28

Այսօր Եղեգնաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՕՐՕ դաշինքը գլխավորող ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը խոսեց բանակում իր արած աշխատանքների մասին, կոռուպցիան նվազեցնելու մասին, նա ասաց, որ ապրում է այս սկզբունքով՝ կյանքս՝ հայրենիքիս, պատիվս՝ ոչ մեկին, հետեւաբար թույլ չի տալու, որ ժողովրդի պատվին դիպչեն:

Եղեգնաձորցիներից մեկն ասաց, որ բոլորն էլ լավ խոստումներ են տալիս, բայց իրական փոփոխություն չեն տեսնում: Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք 5 տարին մեկ չէ, այլ՝ պարբերաբար վստահության հանրաքվե ենք կազմակերպելու: Եթե ժողովուրդը վստահեց մեզ, որ մենք շարունակենք, կշարունակենք, եթե չվստահի՝ կթողենք դուրս կգանք: Իմ կյանքի 55 տարիների ընթացքում ես ձեռք եմ բերել արժանապատվություն ու ինձ համար ոչինչ արժանապատվությունից բարձր չի»:

Նա ասաց, որ կառավարման համակարգում լինելով՝ թերությունները տեսել են: Կարող էին կողքից նայել, թե ինչպես է ժողովուրդը տուժում, բայց լավը ո՞րն է, կողքից նայե՞լը, թե՞ լուծելը: Նա վստահեցրեց, որ ինչպես հանգիստ նայել է իր զինվորների աչքերին, նույն ձեւ արդար աչքերով նայելու է հենց իր՝ այդ եղեգնաձորցու եւ ժողովրդի աչքերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031