Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Բաբաջանյան. «Արջի ծառայություն են մատուցում»

Մարտ 14,2017 14:18

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից Տավուշի մարզն ընդգրկող ընտրատարածքի տարածքային ցուցակում ընդգրկված, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Վարուժան Բաբաջանյանը հայտարարել է, թե որոշ գերատեսչությունների ղեկավարներ ընտրողներին ուղղորդում են, այդ գործընթացը շարունակվելու դեպքում Տավուշի մարզում պաշտոնյաների պաշտոնանկություններ են սպասվում:
Վ. Բաբաջանյանին հարցրինք՝ այդ գերատեսչությունները կնշե՞ք: Նա ասաց, որ իր ընտրողներին ուղղորդելու յուրաքանչյուր դեպքում ինքը միջամտել է, հարցը կարգավորել: Նրա խոսքերով՝ այդ հիմնարկների ղեկավարները նման կերպ «արջի ծառայություն են մատուցում»:

ԱԺ պատգամավորության թեկնածուին հարցրինք՝ նման դեպքերը տեղի են ունեցել միայն Նոյեմբերյանի տարածաշրջանո՞ւմ, թե՞ Տավուշի մարզի բոլոր տարածաշրջաններում: Նա ասաց՝ մարզի ամբողջ տարածքում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Վարուժան Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Կամ Ոսկան Սարգտսյանը չի գրում: Կամ Վարուժան Բաբաջանյանը ստում է: Թող անուններ տան, ով է ուղղորդում, ում օգտին: Այս լուրից ստացվում է, որ Վարուժանը ԴԵՄՔ Է ու պետական պաշտոնյաների ուղղորդումների դեմն առնում է միայնակ ու միայն իր խոսքով: Չի կարող նման բան լինել: Ինչպես կասեր դասականը՝ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031