Եվրամիությունը վեց ամսով երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի հատուկ թղթակից Ռիկարդ Յոզվյակը:
Պատժամիջոցները վերաբերում են 150 անձանց և 37 ընկերությունների, որոնք, ըստ Բրյուսելի, պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար:
Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով պատժամիջոցների երկարաձգելուն, նշել է, որ Եվրամիության նման որոշումը ափսոսանք է առաջացնում:
Նրա խոսքով՝ Մինսկի համաձայնագրերը չեն կատարվում Մինսկի պատճառով: «Ռուսաստանի պատասխան արգելքները ևս կգործեն, բայց դա մեր ընտրությունը չէ»,-հավելել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ