«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Տիգրան Ավինյանն ու Լենա Նազարյանը կարծիք հայտնեցին, որ ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածուները խուսափում են իրենց հետ ուղիղ եթերով բանավիճել: «Քարոզարշավը շատ թույլ ընթացք ունի, քանի որ չկան բանավեճեր»,-համոզմունք հայտնեց Տիգրան Ավինյանը:
Լենա Նազարյանն էլ նկատեց՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը միանգամից հրաժարվեց բանավիճել Նիկել Փաշինյանի հետ, մինչդեռ վերջինս պատրաստակամ էր:
«Ինչո՞վ է պայմանավորված այդ «փախուստը»: Ժամանակին Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Աշոտյանի միջեւ եղել է բանավեճ, որի տեսագրությունն անհետ կորած է…Մենք մշտապես պատրաստ ենք եղել մասնակցել բանավեճերի»,-նկատեց Լենա Նազարյանը:
Նրա բնորոշմամբ՝ բանավեճերի բացակայության պատճառով ընտրապայքարն անձնավորված է. «ՀՀԿ թեկնածուները ներկայանում են որպես անձեր, որոնք հայտնի են իրենց համայնքում: Դրանով փորձում են ստանալ ընտրողների ձայները, բայց վերջիններս պետք է տեղյակ լինեն, որ ավտոմատ քվեարկում են ՀՀԿ-ի օգտին, որին մեղավոր են համարում իրենց սոցիալական խնդիրների համար՚:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ