Ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «եթե գնացինք խորհրդարան, բացի ՀՀԿ-ից բոլոր ուժերին առաջարկելու ենք կոալիցիա կազմել»։
«ՉԻ» – Սա, իհարկե, խոսում է այդ քաղաքական գործչի եւ նրա ղեկավարած ուժի բացառիկ սկզբունքայնության մասին։ Փաստորեն այդ ուժը պատրաստ է կոալիցիա կազմել նաեւ Արթուր Բաղդասարյանի, Գագիկ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի ու անգամ դաշնակցականների հետ՝ միայն թե թույլ չտա, որ ՀՀԿ-ն մեծամասնություն ունենա։
Մի խոսքով՝ սկզբունքներն ու գաղափարները կապ չունեն, կարելի է համագործակցել ում հետ ասես՝ հանուն վերջնական նպատակի։
Ի դեպ՝ պատահաբար չե՞ք հիշում, թե ինչ դիրքորոշում ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ մի քանի տարի առաջ Կոնգրեսը համագործակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ հանուն իշխանափոխության։ Ոնց որ թե խիստ դեմ էր ու դա համարում էր անսկզբունքայնություն։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում