Մարտի 12-ին Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Բեյրութի Սուրբ Նշան առաջնորդանիստ եկեղեցում Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանի ղեկավարությամբ մատուցվեց Սուրբ պատարագ և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ. փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպված ջարդերին զոհ գնացած խաղաղ հայ բնակչությանը:
Այնուհետև, Լիբանանում ՀՀ դեսպանության և Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության անունից ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի առջև:
Դեսպան Սամվել Մկրտչյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց սումգայիթյան իրադարձությունները, որոնք ծրագրված կերպով իրականացվել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ ունենալով ճնշել իր իրավունքների համար պայքարի ելած արցախահայության ոգին:
Դեսպան Մկրտչյանը նաև նշեց, որ նմանատիպ ոճրագործություններ թույլ չտալու լավագույն պայմաններից մեկը հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնականությունն է:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ