Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստումն իրականություն դարձնելու պահանջ իրենց առջև չի դրվելու, ուրեմն ինչո՞ւ չխոստանալ թեկուզ անհնարինը. «168 ժամ»

Մարտ 14,2017 13:16

Ամենաուշագրավն այն է, որ առավել բուռն քննարկվում են ոչ թե՝ իշխող ՀՀԿ-ի, այլ՝ մյուս կուսակցությունների ծրագրերն ու խոստումները։ Մասնավորապես, հյութեղ խոստումներ տվող կուսակցություններից պարզաբանումներ են պահանջում, թե ինչպես են դրանք իրականացվելու։ Օրինակ՝ երբ մեկը խոստանում է բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը, մյուս կողմից՝ նվազեցնել հարկերը, հարցնում են՝ ինչպե՞ս է բյուջեն դուրս գալու այդ ամենի տակից։

Հնչում են նաև ավելի կոնցեպտուալ հարցեր՝ այնպիսի խոստումների շուրջ, որոնք ականջահաճո են եղել, սակայն ոչ ոք չի խորացել՝ ինչո՞ւ է այդ բանը ճիշտ անել։ Օրինակ, որոշ քաղաքական ուժեր խոստանում են ընդհանրապես հանել արագաչափերն ու տեսախցիկները, մյուսներն առաջարկում են վերացնել կուտակային կենսաթոշակի համակարգը, երրորդները՝ միանգամից դուրս գալ ԵՏՄ-ից և ինտեգրվել Եվրամիությանը։ Թվում է՝ կասկած չկա, որ այս խոստումները դրական են և մարդկանց սրտով են։ Սակայն հնչում է հարց՝ ինչո՞ւ, ի՞նչ օգուտ է տալու այդ քայլը, ու ի՞նչ վնաս։ Ու այդտեղ պարզվում է, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։

Հանուն արդարության պետք է նշել, որ ընդդիմության փաստարկները երբեմն թույլ են լինում, իսկ երբեմն էլ պարզվում է, որ ծրագրային դրույթի տակ մասնագիտական հիմնավորումներ ու հաշվարկներ չկան։ Ասենք՝ մարդիկ վերլուծություն չեն արել, թե իրենց առաջարկած քայլը կյանքի կոչելու համար որքան լրացուցիչ ռեսուրս կպահանջվի, որն է այդ ռեսուրսի աղբյուրը, ինչ ազդեցություն է ունենալու այլ քայլը, ինչ ժամանակահատվածում, որոնք են լինելու կողմնակի էֆեկտները և այլն։

Ու հենց այս պատճառով, ոմանք ընդդիմության նախընտրական դրույթներն ու խոստումները որակում են՝ որպես ամբոխահաճություն կամ պոպուլիզմ։ Այսինքն՝ մեղադրում են քվե ստանալու համար անիրականանալի խոստումներով էլեկտորատին միտումնավոր խաբելու մեջ։

Իրականում դա այնքան էլ այդպես չէ։ Կան, իհարկե, որոշ ուժեր, որոնց դեպքում պոպուլիստական հակումները տարիների փորձով են ապացուցված։ Կան նաև դեպքեր, երբ ակնհայտ անիրականանալի խոստումներ են հնչեցնում՝ ներքուստ համոզված լինելով, որ իրենք լավագույն դեպքում հաղթահարեն 5% կամ 7% նվազագույն շեմը։ Այնպես որ, խոստումն իրականություն դարձնելու պահանջ իրենց առջև չի դրվելու, ուրեմն ինչո՞ւ չխոստանալ թեկուզ անհնարինը։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031