Aravot.am-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին հարցրեց՝ հնարավո՞ր է որոշ «փակագծեր» բացեք ՀԱԿ փոխնախագահ, Կոնգրես-ՀԺԿ նախընտրական դաշինքի շտաբի պետ, Լեւոն Զուրաբյանի հետ օրերս կայացած հանդիպումից, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձ էր կատարվել նաեւ Ղարաբաղյան հակամարտության խնդրին:
«Այո՛ հանդիպել եմ, եւ ոչ միայն Լեւոն Զուրաբյանի հետ, այլեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչների: Ես՝ որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ, չեմ կարող հետաքրքրված չլինել այն ամենով, ինչը տեղի է ունենում ձեր երկրում եւ դա բնական է: Ընդամենը եղել է կարծիքների փոխանակում: Ինչ վերաբերում է ԼՂՀ հակամարտությանը, Ֆրանսիայի դիրքորոշումը հայտնի է, Ֆրանսիան կողմի է հակամարտության խաղաղ, բանակցային տարբերակով լուծմանը, որը զերծ է բռնություններից»,-ասաց պարոն դեսպանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ