Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենքը չի գտնվելու քաղաքացիների մոտ, այլ պահվելու է սահմանված տեղերում». «ԵԼՔ»-ի թեկնածու (Տեսանյութ)

Մարտ 14,2017 13:03

«Փաստարկ« մամուլի ակումբում այսօր Aravot.am-ը «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածուներից հետաքրքրվեց, թե մասնավորապես բանակաշինության ուղղությամբ ինչ են առաջարկում իրենց նախընտրական ծրագրով: Տիգրան Ավինյանը նշեց, որ ռազմարդյունաբերության զարգացումը ծրագրի հիմնասյուներից է. «ՀՀ-ում ինժեներական եւ ծրագրավորման հմտությունների տիրապետող մարդկանց խիտ քանակ կա, ինչը լրջագույն հարստություն է: Համոզված ենք, որ կարելի է զարգացնել ռազմարդյունաբերություն՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերով»:

«ԵԼՔ»-ի թեկնածուի փոխանցմամբ՝ դաշինքն առաջարկում է առաջիկա հինգ տարում արագացնել սպաների համար բնակարանաշինության ծրագրի կատարումը. «Հինգ տարում նաեւ հնարավոր է առաջնագծում տեղակայել մասնագիտացված զինծառայողների՝ հատուկ աշխատավարձով»:

Դաշինքի թեկնածուներից Լենա Նազարյանն էլ անդրադարձավ այն ծրագրային կետին, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն կցված զենք ունենա. «Զենքը չի գտնվելու նրանց մոտ, այլ պահվելու է սահմանված տեղերում, քաղաքացիներն էլ դրանք ստանալու են անհրաժեշտության դեպքում: Նրանք տեղյակ են լինելու՝ ո՞ւր գնալ, ո՞ւմ դիմել եւ ինչպե՞ս ստանալ»:

Այս հարցի առնչությամբ Տիգրան Ավինյանը հավելեց, որ նախատեսում են տարին երկու անգամ քաղաքացիների համար կազմակերպել նախապատրաստական զորավարժություններ՝ համապատասխան կրթական ծրագրով:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031