Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նախարարը Աշոտյանը լիներ, ես իմ թոռնիկին դպրոց չէի ուղարկի, ավելի լավ է անգրագետ մնար». Սասուն Միքայելյան

Մարտ 14,2017 12:28

Այսօր «Հայելի» ակումբում «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանից լրագրողները հետաքրքրվեցին, եթե հանգանակություն եք կազմակերպում եւ կոչ անում, որ սփյուռքից էլ մասնակցեն, չե՞ք կարծում, որ դա կդիտարկվի որպես դրսից ֆինանսավորում քաղաքական ուժին: Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Մենք երբեւիցե սփյուռքին նման կոչ չենք արել, որ մեզ ֆինանսավորեն: Մենք իրոք ֆինանսական պրոբլեմ ունենք, նման միջոցներով պետք է, որ ընտրարշավը շարունակենք»:

Հետո Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ եթե իրենց ուժին կապում են Արեւմուտքի հետ, չի կարող դրսի ուժն իրենց վերահսկել. «Մենք ուզում ենք էս երկրում բան փոխել, անձամբ ինձ ճանաչողը ո՞նց կմտածի, որ ես կարող եմ մեկի ծառան լինեմ: Ընդամենը եկեք համախմբված փորձենք իրավիճակից դուրս գալ: Ոչ մեզ ՌԴ-ն է չգիտեմ ինչերի հասցրել, արեւմտամետ ենք, եվրոպամետ ենք, չգիտեմ ինչ ենք: Ես պատմությունից գիտեմ, որ դարեր ի վեր ՌԴ-ի ձեռով ենք մենք էս վիճակին հասել: Մի տեսակ էնպես կոմպլեքսավորված եք ՌԴ-ից»:

Նա անդրադարձավ ընտրակաշառք բաժանողներին՝ ասելով. «Իմ ժողովուրդը ապրանք չի: Ժողովուրդը պետք է գիտակցի, ինքնասիրության հարց կա: Անողները թող անեին ժամանակի ընթացքում, ոչ թե գերհարստանային ժողովրդի հաշվին, այսօր էլ ուզենան գնեն: Թույլ չտաք ձեր ինքնասիրությանը կպնեն, կոչ եմ անում: Կներեք, ժողովուրդ, դուք ապրանք չեք, որ ձեզ ուզենան գնեն»:

Հարցին՝ հրապարակվում են հետազոտությունների արդյունքներ, ըստ որի վարչապետն ունի 80 տոկոսի վարկանիշ, բացի այդ, «Ծառուկյան դաշինքն» է առաջատարը, հավատո՞ւմ եք այդ հետազոտություններին՝ նա պատասխանեց. «Ձեր տված հարցումներով՝ մենք պետք է դռները փակենք գնանք տուն, էլ ի՞նչ մնաց: Ես սոցհարցումներին չեմ հավատում, Իրենք միշտ մեզ ցածր տոկոսներ են տալիս, որ ժողովրդի մոտ վստահություն չառաջանա, ասեն՝ միեւնույն է, իրենք չեն կարող անցնել, լավ է մյուսին ձայն տանք»:

Հարցին՝ Փաշինյանն Արմեն Աշոտյանի հետ կգնա՞ բանավեճի՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Փաշինյանը միշտ էլ պատրաստ է, էդ Աշոտյանի պրոբլեմն է: Կներեք, Ծառուկյանի հետ կապված, երբ երկրի ԿԳ նախարարն ասեց՝ Ծառուկյանը պետք է պատասխան տա, այսինքն, գենետիկորեն սխալ է, որ իր ծնողները նման ժառանգ են տվել, եւ դա ասում է երկրի ԿԳ նախարարը, ես թոռնիկ ունեմ, անունը Կոմիտաս է, եթե նախարարը Աշոտյանը լիներ, ես իմ թոռնիկին դպրոց չէի ուղարկի, ավելի լավ է անգրագետ մնար, քան թե նախարարը ուրիշի ցանկությամբ նման արտահայտություններ է անում: Ո՞նց կարա երկրի կրթության նախարարը նման բան ասի: Ուրիշ նախարար ասեր՝ ուրիշ բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031