Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ինձ կալանավորել են, Սեյրան Օհանյանն իրեն շատ նորմալ է պահել». Սասուն Միքայելյան

Մարտ 14,2017 12:20

«Հարգելի ժողովուրդ, վստահեք մեզ, «Ելք» դաշինքին: Այն անձինք, ովքեր ճանաչված են ժողովրդի կողմից, երբեք ձեզ չեն խաբել: Եղել են քաղաքական ռեպրեսիաներ՝ իշխանության կողմից, մենք երբեք չենք հնազանդվել, գնացել ենք այն ճանապարհով, որ ժողովրդին դուրս բերենք այս վիճակից»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է նա վերաբերում Սեյրան Օհանյանի այն քայլին, որ Հրազդանում այցելեց իր նախընտրական շտաբ: Նա պատասխանեց. «Սեյրան Օհանյանն իմ մարտական ընկերն է, եթե ես էլ լինեի, կգնայի Սեյրան Օհանյանի շտաբ: Մենք նրա հետ երկար ճամփա ենք անցել, ես իմ հարաբերությունները պահում եմ»:

Մենք հետաքրքրվեցինք, այդ այցելությունից հետո շրջանառվեց, որ երբ դուք կալանավայրում էիք, հիվանդանոցում էիք նա ձեզ չի այցելել, դուք վիրավորվա՞ծ եք դրանից, թե՞ պարզապես դա շահարկվում է՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Իմ մոտ ոչ մի վիրավորանք չկա: Երբ ինձ կալանավորել են, Սեյրան Օհանյանն իրեն շատ նորմալ է պահել: Նման բաներ մեր մոտ չի կարա լինի, քաղաքական հայացքներով չենք մենք մտերմացել, մարտի դաշտում ենք մտերմացել, որտեղ կյանքեր են դրվում, իրավունք չունեն մարդիկ իրարից նեղանալ»:

Նա ասաց, որ կողմ են, որ միավորվեն ընդդիմադիրները թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական ժամանակաշրջանում: Հիմա կարող են համաձայնության գալ ընտրատեղամասերը պահելու համար, հետագայում ընդլայնել համագործակցությունը:

Հարցին՝ ձեզնից բացի ով է խաղում ընդդիմադիր դաշտում՝ նա պատասխանեց, ես մեզ եմ տեսնում ընդդիմություն, նոր չենք եկել: Տարիներ առաջ ենք ասել: Այն ուժերը, որոնք իշխանական թեւ են կազմել ժամանակի ընթացքում, ես հասկանում եմ, որ երկրում ծայրահեղ ծանր վիճակ է, ուժ է պետք, որ .այս իշխանությունները վերջիվերջո հասկանան: Սասնա ծռերի դեպքը ոնց եղավ, ճարահատյալ գնացին այդ քայլին, որ նման բաներ էս երկրում չլինի: Սահուն կանենք իշխանափոխության, իշխանությունն էլ պետք է հասկանա, որ սպառել է իր զինանոցը, դատարկ է: Պետք է գնա, պետք է զիջի, հավերժ չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031