Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանն ասաց, որ իր համագյուղացիները ձեռնամուխ են եղել գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, այժմ էտում են սահմանագոտում գտնվող իրենց խաղողի այգիները:
Համայնքի ղեկավարն ասաց, որ հիմա կրակոցներ չկան, սակայն, ամեն պահ ադրբեջանական զինուժը կարող է ոտնձգություններ կատարել:
Մ. Կամենդատյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժի զինանոցը կատարելագործվել է, նրա զինանոցի նոր զենքերը հնարավորություն են տալիս ավելի մեծ հեռավորությամբ թիրախներ խոցել, նշանառու կրակ բացել սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների վրա:
Կարդացեք նաև
Տավուշցի գյուղացիները զգուշանալով ազերիների նշանառու կրակից՝ վախենում են մշակել սահմանամերձ գոտում գտնվող իրենց հողատարածքները: Այդ պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ, ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվող,դրա հետեւանքով չմշակվող հողատարածքներն ավելանում են:
Ադրբեջանի սահմանագոտում գտնվելու պատճառով Տավուշի մարզում չմշակվող հողերը կազմում են 7210 հա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ