Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քարոզարշավի ընթացքում արվեստագետի ձեռք բերած բացասական իմիջը 1-2 ամիս անց կրկին մաքրվում է «Հրապարակ»

Մարտ 14,2017 12:13

Ըստ PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանի՝ հայտնի մարդկանց ներգրավումը քաղաքական գործընթացներին տարածված տեխնոլոգիա է։ Բավականին երկար ժամանակ կիրառվել է ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Ռուսաստանում։ «Գոյություն ունեն հստակ հարցումների տվյալներ, ըստ որոնց, օրինակ, եթե Նիկուլինը կամ Պուգաչովան հայտարարեին, որ Ելցինի օգտին են քվեարկելու, ապա որոշակի տոկոսով կավելանային նրա օգտին արված քվեները։

Զարմանալի պատկեր է ստացվում այն առումով, որ այդ եղանակով հավաքվող քվեներն ավելի շատ ուղղված են դերասաններին ու երգիչներին, քան տվյալ քաղաքական գործչին կամ ուժին։

Բայց քանի որ հանրությունը հավաքականության մեջ բավական էմոցիոնալ է, նրանք հաճախ կարող են նաեւ մոռանալ այն բացասական վերաբերմունքը, որ մինչ այդ ունեին տվյալ քաղաքական ուժի հանդեպ։ Արդյունքում աստղերի հնարքը կարող է աշխատել»,- կարծում է Կիրակոսյանը։

Նա միաժամանակ նշում է, որ միայն այդ հանգամանքը չի կարող ապահովել որեւէ քաղաքական ուժի հաղթանակն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

«Քանի որ այս օրերին ակնհայտ է նաեւ հակառակ տենդենցը, երբ հայտնիները վարկաբեկվում են՝ միանալով որեւէ քաղաքական գործչի կամ ուժի։ Չնայած, պետք է նշել, որ այդ վարկաբեկումը ժամանակային առումով բավական կարճ է տեւում. մարդիկ շատ արագ դա մոռանում են եւ շարունակում սիրել իրենց երկրպագած աստղերին, եթե, իհարկե, կրկնություններ չեն լինում։ Այսինքն՝ արվեստագետը չի շարունակում մասնակցել քաղաքական գործընթացների, արդյունքում՝ քարոզարշավի ընթացքում նրա ձեռք բերած բացասական իմիջը 1-2 ամիս անց կրկին մաքրվում է։

Մենք մի օրինակ ունենք, երբ սիրված երգչուհին մտավ ԱԺ, կարճ ժամանակ անց դարձավ հանրության կողմից չսիրված մշակույթի գործիչ։ Իսկ այս պարագայում, երբ տեւական չէ, երբ արվեստագետը մտել է քաղաքական գործընթացների մեջ, որի համար, բնականաբար, գումար է ստանում, այդքան ռիսկային չէ, քանի որ, ցավոք սրտի, ժողովրդի հիշողությունը բավական կարճ է։ Եվ այդ փաստից դարեր շարունակ օգտվել են տարբեր քաղաքական ուժեր»,- կարծում է PR մասնագետը։

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031