Լյուքսեմբուրգում անցկացվեց գեղասահքի «Coupe du Printems» միջազգային մրցաշարը: Հայաստանն այստեղ ներկայացնում էր մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Նա եւ կարճ եւ ազատ ծրագրերում ցույց է տվել երրորդ արդյունքը: Սլավիկը երկու վարժությունների հանրագումարում էլ եղել է երրորդը՝ զիջելով միայն ճապոնացիներ Ունո Շոմունին եւ Մուրու Տակահիտոյին:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
14,03.2017