Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում են՝ Վարդան Պետրոսյանի ճառից դատավորը հուզվել է. «Հրապարակ»

Մարտ 14,2017 11:46

Տեղեկություններ ունենք նաեւ, որ Վարդան Պետրոսյանի վաղաժամկետ ազատ արձակման հարցն անձամբ նախագահի մակարդակով է լուծվել։ Բանն այն է, որ բաց ռեժիմի կրման ժամանակ դերասանն առաջարկ ուներ արտերկիր մեկնելու եւ նկարահանումների մասնակցելու։ Թեեւ նախագահը թույլատրել էր, սակայն այդ ուղեւորությունը չէր կայացել։ Դրանից հետո է արագ կազմակերպվել դերասանի վաղաժամկետ ազատ արձակումը։ Խիստ անակնկալ՝ դատարանից զանգել են դերասանին եւ հայտնել, որ վաղաժամկետի հարցով նիստը մեկնարկում է, շտապեք, այն դեպքում, երբ նման հարցերով նիստերն ամիսներ են տեւում։ Եվ ընդամենը մի քանի օրվա ընթացքում դատարանը դրական որոշում է կայացրել։ Ասում են՝ Վարդան Պետրոսյանի ճառից դատավորը հուզվել է։

Կապվեցինք դերասանի հետ։ Նա թեեւ որոշել էր հարցազրույց չտալ, մի փոքր զրուցեց մեզ հետ։ «Ինձ զանգող լրագրողներին խնդրեցի հարցազրույց չվերցնել, ի՞նչ ասեմ, խնդրեցի, որ հանգիստ մնամ, մարդկանց էլ հանգստ թողնեմ, նրանք կարող է ծանր տանեն, ի՞նչ իմանամ, կամ կարող է նրանց հոգու հետ խաղացողներ լինեն, սկսեն կրակի վրա յուղ լցնել, էս կողմից էլ, բնականաբար, ես չէ, բայց շատ մարդիկ կան, որ կսկսեն պաշտպանել, ինչ պատերազմ կսկսվի, այնպես չեմ ուզում»։

– Սպասելի՞ էր Ձեզ համար, որ ազատ կարձակվեք այս նախընտրական շրջանում։

– Սպասելի է-անսպասելի է՝ թողնենք հետոյի։

– Հայտարարությունով հանդես կգա՞ք։

– Չէ, չէ։

– Մեկնելո՞ւ եք Ֆրանսիա։

– Դե, սպասում եմ, որ պրոբացիոն ծառայությունները պետք է ինձ հաշվառման կանգնեցնեն, որից հետո կտեսնենք, թե Աստված ինչպես տնօրինի։

– Եթե գնաք Ֆրանսիա, ետ կվերադառնաք հայրենիք։

– Իհարկե, առանց դրա չեմ կարող ապրել, ինչպես ձուկն առանց ջրի, մարդն առանց օդի, դրանք հենց էնպես բառեր չեն, ինչքան հանդիսատեսն է սպասում, հավատացեք, մի տասն անգամ էլ ես եմ սպասում։ Ամեն ինչ իր ճիշտ ժամանակին կլինի։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031