«Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումից անմիջապես հետո, որում տանտերերը 1:0 նվազագույն հաշվով հաղթելով՝ պայքարից դուրս թողեցին պատվավոր ավարի արդեն նախկին տիրոջը, կայացավ կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Նախավերջին փուլում «Չելսին» կհանդիպի «Տոտենհեմի» հետ, իսկ մյուս զույգը կազմեցին «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»:
Երկու կիսաեզրափակիչներն էլ անցկացվելու են հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտում, ապրիլի 22-ին եւ 23-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ