1995-ի ընտրությունների ընթացքում իշխանությունը աչք է փակում որոշ թեկնածուների օրինախախտ ճանապարհով առաջադրվելու վրա: 44-րդ ընտրատարածքում ՀՀՇ-ի թեկնածու Իշխան Զաքարյանի պաշտոնաթերթիկում ԿԸՀ-ն հայտնաբերում է հարյուրից ավելի կեղծ ստորագրություններ: Չնայած դրան, Զաքարյանը գրանցվում է որպես թեկնածու: 1995-ի Ընտրական օրենսգրքով առաջադրվելու համար թեկնածուն պետք է ԿԸՀ ներկայացներ մի քանի հարյուր քաղաքացու ստորագրությամբ ընտրաթերթիկներ:
1999-ին Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովը դատարանով ուզում է չեղյալ համարել 3-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Գագիկ Կոստանյանի գրանցումը: Դա պահանջել էին ոստիկանությունը եւ ընտրատարածքի թեկնածուներից մեկը՝ Լեւոն Եզեկյանը: Դատարանը մերժում է գրանցումը չեղյալ համարելը: Ըստ Կոստանյանի, Եզեկյանի մարդիկ ընտրարշավի օրերին հետապնդել եւ ծեծի են ենթարկել իր որդուն՝ 18-ամյա տղան ուղեղի ցնցումով հիվանդանոցում է :
Սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը 1999-ի ընտրություններում թույլ իշխանություն եւ ոչ օրինապահ ժողովուրդ ունենալուն է վերագրում բանակայինների ակտիվացումը խորհրդարանի ընտրություններին: Արցախյան պատերազմից հետո քաղաքականություն մտած հրացանավոր մարդու թեման սոցիոլոգի համար ողբերգություն է։
2003-ին ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը նախագահի ընտրություններին տված ԵԱՀԿ բացասական գնահատականի առիթով ասում է՝ լավ օրենքը լավ ընտրությունների երաշխիք չէ, իսկ 7 տարվա Սահմանադրություն ունեցող երկրից ժողովրդավարություն պահանջելը աբսուրդ է:
Կարդացեք նաև
Շիրակի մարզ քարոզարշավի մեկնած «Արդարություն» դաշինքի համար անակնկալ չեն հուսահատված մարդկանց բողոքները: Նրանք խոսում են ապրելու պայմանների բացակայությունից: Գյուղացիներն այնքան զայրացած են իշխանություններից, որ ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին խոսելու հերթ չեն տալիս։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ