Լրահոս
Օրվա լրահոսը

«Աջարիայի մեծ մասը թուրքերը փողով գնել են, 5-10 տարի հետո բանը կհասնի Ջավախքին». ջավախահայ. (Տեսանյութ)

Մարտ 13,2017 23:50

ՀԱԿ գրասենյակում այսօր կազմակերպվել էր քննարկում՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածուների եւ Վրաստանի հայ համայնքի հ/կ-ների ներկայացուցիչների միջեւ, որի ընթացքում վերջիններս բարձրաձայնեցին իրենց իրավունքների պաշտպանության եւ խնդիրների մասին: Aravot.am-ի հետ զրույցում Ջավախքի բնակիչ, դերասան, քաղաքացիական ակտիվիստ Ադամ Այվազյանը նշեց՝ վիրահայերի առաջնահերթ խնդիրը, որն արդեն անհանգստացնում է նաեւ վրացիներին, թուրքական գործոնի առկայությունն է:

«Նրանք մեզ ճնշելու ու «փակելու» քաղաքականություն են վարում: Ասենք՝ բիզնես ես ուզում սկսել, բայց ոչ բացահայտ ձեւով այնպես են անում, որ այն չզարգանա: Հիմա Ջավախքում արդեն ադրբեջանական ավտոմեքենաներ կարող ես տեսնել: Աջարիայի մեծ մասը թուրքերն արդեն փողով գնել են եւ այդ հարցում շատ նուրբ են գործել: Թբիլիսիում էլ կա նման խնդիր: 5-10 տարի հետո նույնը կարող է լինել Ջավախքում: Այնպես կանեն, որ ջավախեցիները չեն ունենա աշխատատեղ, ընտանիքը պահելու հնարավորություն եւ ստիպված կհեռանան»,-պատմեց Ադամ Այվազյանը:

Ըստ նրա՝ պետք է ներդրումներ անել Ջավախքում, որպեսզի տեղի հայությունն աշխատելու հնարավորություն ունենա:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀՀ-ն կարող է ակտիվ զբաղվել ջավախահայերի իրավունքների պաշտպանությամբ. «Դա թույլ կտա գործակցել Վրաստանի իշխանությունների հետ: Պետք է համապատասխան քաղաքականություն իրականացնել Վրաստանի հետ հարաբերություններում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031