«Այո, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում: Վառելիքի այն հերթական խմբաքանակը, որը կանգնեցրել էինք սահմանին, դիզվառելիք չէր և հետագայում ցույց տրվեց, որ այն վառարանային վառելիք է: 460 տոննա ներմուծվել է Հայաստան, այն Հայաստանում այդքան սպառում չունի, և մենք թույլ ենք տվել, որ այդ վառելիքը մտնի Հայաստան զուտ այն պատճառով, որ ունենք ոչ կատարյալ նորմատիվներ, որը չի սահմանափակում, բայց մենք միանշանակ գիտենք, որ այդ վառելիքի պահանաջարկը երկրում չկա»,- այսօր Ավան վարչական շրջանում ասաց Կարեն Կարապետյանը:
Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի քարոզարշավն էր անում: Իսկ հայտարարությունը վերաբերվում էր «Ելք» դաշինքի երրորդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Իրանից ներկրված վառելիքը թույլ չէր տրվել ներմուծել ՀՀ:
Վարչապետն ասում է` շատ մեծ տրամաբանություն պետք չէ ունենալ, հասկանալու համար, որ այդ վառելիքը պետք է խառնվի և այլ վառելիքի անվան տակ վաճառվի: «Բայց չունենալով օրինական հիմք` դա չթողնելու, մենք մաքսազերծել ենք: Համենայնդեպս, այս պահին շատ հստակ հետևում ենք, թե այդ վառելիքն ուր է գնալու»,-ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ