«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում «Չելսիի» հետ հանդիպումից առաջ կիսվել է իր մտքերով:
«Մենք հանգստանալու շատ քիչ ժամանակ ենք ունենում, իսկ «Չելսին» Եվրագավաթներին չի մասնակցում: Այնպես որ, այս առումով առավելությունը նրանց կողմն է: Անգլիայի գավաթը մեզ համար այնքան էլ կարեւոր չէ, որքան Եվրոպայի լիգան, որովհետեւ մենք ցանկանում ենք Չեմպիոնների լիգա ընկնել: Իսկ ինչպես հայտնի է, դա կարելի է անել Եվրոպայի լիգայում հաղթելով», – պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերել է ESPN-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Daily Mail-ի