Արաբկիր համայնքի «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական շտաբից այսօր սկսվեց դաշինքի ընտրարշավը: «Կոնգրես-ՀԺԿ»-ի թեկնածուներն ու ակտիվիստները քննարկեցին կազմակերպչական հարցեր, ապա քարոզչական թերթիկներն ու դաշինքի նախընտրական ծրագրի սեղմագրի օրինակները բաժանեցին քաղաքացիներին:
Դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու են դաշինքի նախընտրական հավաքներին քիչ թվով քաղաքացիներ հավաքվում: Նա ասաց, որ պատճառը դաշինքի համակիր-քաղաքացիների՝ վախեցած լինելն է, նրանք խուսափում են լրատվամիջոցների կադրերում հայտնվելուց:
«Սպառնացել են՝ աշխատանքից կազատեն, տղան բանակում է, կինն ուսուցչուհի է, վարկը չեն մարել…Իշխանությունն է վախեցնում, «քյոխվեքը», գյուղապետերը, թաղապետերը կամ «զոռբա» թեկնածուները, որոնք փող ունեն, բայց ոչ խելք, ասելիք կամ ծրագիր»,-նշեց Արամ Մանուկյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ նկատեց, որ հանրության շրջանում դաշինքի առաջարկած Արցախյան հակամարտության լուծման «խաղաղության ծրագիրն» աստիճանաբար տարածվում է:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ