«Չէի ասի, լարվածություն չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքով Արագածոտնի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչիկ Մանուկյանը`պատասխանելով հարցն`շա՞տ է նախընտրական լարվածությունը տարածքում:
Խաչիկ Մանուկյանը չի լսել, ոչ էլ տեսել է, որ պատգամավորության թեկնածուները ընտրակաշառք բաժանեն: Այդ մասին, նախորդ օրն Aravot.am-ի հետ զրույցում ասել էին Արագածոտնի մարզի բնակիչները:
«Է թող բաժանեն: Մենք փողով չենք ընտրվելու, մենք գաղափարով ենք ընտրվելու»,- ասաց մեր զրուցակիցը: Նա դժգոհ է, որ գաղափարական պայքար չկա, քանի որ Ընտրական օրենսգիրքը, ըստ էության, բացառում է նման պայքարը: Այս կարգով ընտրությունները, ըստ նրա, հասարակության մոտ թշնամանք են առաջացնում, բայց կարծում է, որ դա բախումների չի վերաճի:
Կարդացեք նաև
Շատ տարածքներում լարվածություններ կան ոչ միայն տարածքային ցուցակներով առաջադրված ՀՀԿ-ականների միջեւ, այլ նաեւ «Ծառուկյան» դաշինքի անդամների: Խաչիկ Մանուկյանից հետաքրքրվեցինք`իր եւ նույն դաշինքով, նույն տարածքում առաջադրված Լյովա Խաչատրյանի հարաբերություններն ինչպե՞ս են: «Ինքը իմ մոտիկ ընկերն ա»,- եղավ պատասխանը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ