Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարվածին դատում են սուտ մատնության համար

Մարտ 13,2017 20:22

Բերդ քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Մարզպետ Մեժլումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. նոյեմբերի 21-ին Տավուշի մարզի Տավուշ գյուղի «Արդամ» հանդամասում Տավուշ գյուղի բնակիչ Սամվել Առուստամյանին պատկանող անասնապահական ամառանոցի կացարանում վերջինիս կացարանից կատարված գողության հանգամանքները պարզելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածել է Տավուշ գյուղի բնակիչ Աշոտ Խաչատրյանի որովայնի շրջանում, որի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

2017թ. հունվարի 24-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Մարզպետ Մեժլումյանին արդարացնել, նրան կալանքից ազատ արձակել: Այդ քրեական գործով մեղադրող Ներսես Չիլինգարյանը այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը վերաքննիչ դատարանում վարույթ է ընդունվել:

Նշված քրեական գործով տուժող Աշոտ  Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. սեպտեմբերի 16-ին Բերդի քննչական բաժնում ցուցմունք տալով՝ կատարել է սուտ մատնություն: Նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, ծանր հանցագործության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ մեղադրել է Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Սամվել Առուստամյանին:

Աշոտ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է մարտի 17-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031