Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչական դատարանն իրավունք չուներ մերժելու հայցը». Իրավապաշտպանը՝ Արսինե Խանջյանի հայցի մերժման մասին

Մարտ 13,2017 22:03

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը լիովին հիմնավոր է համարում դերասանուհի Արսինե Խանջյանի հայցը, որը Վարչական դատարանի որոշմամբ կարճվել է:

Հիշեցնենք, որ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը դատարանում բողոքարկում էր 2016 թվականի հուլիսի 27-ին Խորենացի փողոցից իրեն  բերման ենթարկելու որոշումը:

Նա  դատարանից պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները և իրավունքների խախտումների կապակցությամբ սահմանել բարոյական (ոչ նյութական) վնասի փոխհատուցում 500.000 դրամի չափով:

«Վարչական դատարանն իրավունք չուներ մերժելու հայցը կամ հղում կատարել, որ ոստիկանության գործողությունները պետք է դիտարկել քրեաիրավական ոլորտում, որովհետեւ քրեաիրավական ոլորտում քննարկվում է կոնկրետ ոստիկանի գործողությունը եւ քրեական պատասխանատվության մասին է  խոսքը, որը ամենեւին չի բացառում գործողության ոչ իրավաչափությունը, որը բերել է իրավունքի խախտմանը»,- Aravot.am-ին ասաց Արթուր Սաքունցը:

Ըստ նրա, Վարչական դատարանը պարտավոր էր գործն իր մասով լսել, իսկ քրեական գործ կհարուցվեր, թե՝ ոչ, դա արդեն իր գործը չէ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հետաքրքիր է, այս Տիկինը որ ձեւով մը «ֆեմինիստների» համար տիպարի նման բան մըն է, հենց այն պահին որ ոստիկանները մօտեցան իրեն, որպէս առաջին reflex, անմիջապէս բջջայինը վերցուց եւ լեղապատառ զանգեց… ամուսնոյն ! (որ տղամարդ է. այս օրերին, երեւի հարկաւոր է նշել այդ կէտը…)

    lol(ig)

    աւելի լրջօրէն՝

    . ստուգե՞լ էք արդեօք թէ այդ դէպքերի ժամանակամիջոցին,
    ի՞նչի համար էր Արսինէն գտնվում Հայաստան

    «էլիտար» դասակարգի զոյգի մը չափազանցեալ ճոխութեամբ ամուսնութեան, եւ ապա, ծայրագոյն շքեղութեամբ սարքուած այդ շողշողուն, tacky սրահներից մէկի մէջ՝ մինչեւ կոկորդների հատակը հասնող, յորդառատ կերուխումի

    ժողովուրդին շա՜տ մօտիկ է անձ է նա, պարզ է…

    . իսկ անցեալ տասնամեակներին, ինչո՞ւ այս Տիկինը երբեք չէր արտայայտէր այսպիսի «յեղափոխական» կարծիքներ, Հայաստանի մասին…

    որովհետեւ այս անգամ, Հայաստանի ոստիկանները իրեն համար աներեւակայելի համարձակութիւնը ունեցան զինք մի քիչ խանգարելու.
    նաեւ, որպէս դերասանուհի իր աստղը մարած է, երեւի ծարաւն ու կարիքը ունի բեմային ուշադրութեան տարբեր ձեւերի

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031