Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀիմնաՏավուշը» Տավուշի ֆերմերներից կաթ կգնի՞

Մարտ 13,2017 19:07

2016թ. ավարտին Տավուշի մարզպետարանում կայացած, մարզպետ Հովիկ Աբովյանի ասուլիսի ժամանակ լրագրողները հարց բարձրացրին, որ Ֆրանսիայի հայկական խորհրդի կողմից հիմնադրված «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձոր գյուղի պանրի արտադրամասում  արտադրված պանիրը Տավուշի մարզում չի վաճառում, այն առաքվում է Ռուսաստան:

Գրավոր դիմել ենք Տավուշի մարզպետարան, թե ինչո՞ւ այդ հիմնադրամի Լուսաձորի պանրի արտադրամասի պանիրը սահմանամերձ Տավուշի մարզի խանութներում չի վաճառվում, այդ արտադրամասը Տավուշի մարզի ֆերմերներից կաթ չի գնում, Գեղարքունիքի մարզի ֆերմերների կաթն է գնում:

Մարզպետարանից պատասխանել են.

«Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, եւ մարզի համայնքներում արդեն տեղեկացված են, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի պանրի ընդլայնված արտադրամասի կողմից սահմանված չափանիշներին կաթի համապատասխանության դեպքում, արտադրամասի կողմից կաթը կընդունվի: Լուսաձորում արտադրված պանիրը վաճառվում է հենց արտադրամասում, առկա է նաև որոշ խանութներում»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031