Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ի՞նչ եմ արել, որ ինձ ափսոսում են, եթե ժողովրդի կողքին լինելը ափսոսանք է…». Սեյրան Օհանյանը՝ ՀՀԿ-ականներին

Մարտ 13,2017 19:00

«Ես ի՞նչ եմ արել, որ ինձ ափսոսում են: Ես հանգիստ կառավարության ձեւավորման ընթացքում դուրս եմ եկել, հրաժարվել եմ բոլոր առաջարկվող բարձր պաշտոններից: Դրանից հետո ես երկրից դուրս չեմ եկել, որեւիցե մի հանցագործություն չեմ արել, վարել եմ պատշաճ բարեկիրթ կյանք: Հիմա քաղաքական դաշտում գտնվում եմ իմ ժողովրդի կողքին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ՕՐՕ դաշինքը գլխավորող ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանն այսպես արձագանքեց դիտարկմանը, որ Արմեն Աշոտյանից հետո հիմա էլ Կարեն Ավագյանն է ափսոսանք հայտնել իր համար, ասել է՝ ափսոս էր գեներալը:

Սեյրան Օհանյանի խոսքերով՝ «Եթե ժողովրդի կողքին լինելը ափսոսանք է, եթե պաշտոններից հրաժարվելը հաշվում են ափսոսանք, եթե այն ուժի կազմում չլինելը, որը այսօր…ինքներդ եք տեսնում, թող ժողովուրդն ասի՝ կա՞ արդյունք, թե՞ չկա արդյունք: Ես չեմ հասկանում, իմ համար յուրաքանչյուր անձնավորության դերակատարությունը երկրի համար անչափ կարեւոր է»:

Նա ասաց, որ պետք է ափսոսալ այն մարդկանց համար, որոնք երկրի համար դերակատարություն չունեն, երկրին նվիրված չեն. «Եկեք չսեւեռվենք եւ վերջ տանք այս ամենին: Ես մեծ հարգանք եմ տածում իմ նախկին գործընկերների հանդեպ եւ պետք չէ սա վերցնել եւ շահարկման առարկա դարձնել այս կարեւոր նախընտրական ժամանակահատվածում, երբ մենք իշխանություն ենք ձեւավորում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031