Քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ ՀՀԿ նախընտրական քարոզարշավն իրականացնող թեկնածուներից՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրականում պատգամավոր չեն լինելու: «Նրանք գործադիրում են լինելու: Նրանց բերել են քարոզարշավի, քանի որ համեմատաբար ընկալելի են հանրության կողմից եւ «փչացած» կերպարներ չեն»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր ասաց քաղաքագետ Արա Պապյանը:
Հետաքրքրվեցինք, թե վարչապետ Կարեն Կարապետյանի դեպքում ինչպիսի կարծիք է ձեւավորվել: «Նա էլ է ընդունելի կերպար՝ «playboy» տղա է էլի…Տպավորութուն է, որ նա հանդես է գալիս ոչ թե որպես վարչապետ, այլ «playboy»՝ ժպիտը լավ է, «ժիլետը» լավ է, բայց դա կապ չունի…Որեւէ բարելավում չենք տեսնում նրա գործունեությունից»,-նկատեց Արա Պապյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ