Թուրքական Harp Arge ընկերությունն Ադրբեջանին է վաճառել անօդաչու թռչող սարքեր ոչնչացնող Drone Killer սպառազինությունների համակարգ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Նշվում է, որ տվյալ գործարքը Ադրբեջան ռազմական համակարգեր արտահանելու Harp Arge ընկերության առաջին փորձն է: Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ սպառազինության այս համակարգը հաջող կերպով փորձարկվել է ադրբեջանական ուժային կառույցներում:
Անօդաչու թռչող սարքերի չեզոքացման համար նախատեսված Drone Killer-ը խափանում է կապը անօդաչու թռչող սարքի և կառավարման կենտրոնի միջև, ինչպես նաև ապակողմնորոշում GPS համակարգը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ