Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանը, հնարավոր է, հեշտացված կարգով քաղաքացիություն շնորհի հետխորհրդային երկրների բնակիչներին

Մարտ 13,2017 17:37

Ռուսաստանում կարող է սահմանվել քաղաքացիություն ստանալու նոր սկզբունք՝ հիմնված այսպես կոչված «արմատների իրավունքի» վրա: Այս մասին RIA Novosti գործակալությանը հայտնել է Պետդումայի ազգությունների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուսլան Բալբեկը:

Նրա խոսքով՝ նման նախաձեռնություն է պարունակում խորհրդարանականներ Կոնստանտին Զատուլինի և Նատալյա Պոկլոնսկայայի ներկայացրած օրինագիծը, որն արդեն արժանացել է  ազգությունների հարցերով հանձնաժողովի հավանությանը:

«Այդ օրենքի ընդունման դեպքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն հնարավոր կլինի ստանալ ոչ միայն արյան, ազգության, այլև՝ արմատների սկզբունքով: Հիմնական չափանիշը կլինի ռուսերենի իմացությունը, ինչպես նաև որպես հիմք կընդունվի Խորհրդային միության և Ռուսական կայսրության տարածքների հետ կապը»,- ասել է Բալբեկը:

Այսպիսով, Բալբեկի խոսքով՝ ռուսական քաղաքացիության ձեռքբերման հեշտացված ընթացակարգի իրավունք կստանան ռուսերենին տիրապետողները՝ ժամանակին ԽՍՀՄ-ի կամ Ռուսական կայսրության կազմի մեջ մտնող հետխորհրդային տարածքի երկրների բնակիչները կամ նրանց բարեկամները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031